Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ամենևին էլ դեմ չեմ, որ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան։ Սակայն բոլորվին չեմ կիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից փոխխոսնակի այն կարծիքը, որ ամսական 500 հազար դրամով աշխատող նախարար ունենալը կարող է լինել մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների չարաշահում։
Աշխատավարձի այդ չափը, համեմատելով Հայաստանի բնակչության միջին եկամտի չափերին, կարող ենք ասել, որ 500 հազարը բավականին պատկառելի աշխատավարձ է։ Երկրորդ՝ եթե նույնիկս այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, որ 500 հազար դրամ աշխատավարձը «մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների չարաշահում» է, ապա այդ դեպքում ի՞նչ ունեն ասելու երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները՝ ուսուցիչներին, դասախոսներին, գիտնականներին։
Արդյոք նրանց ստացած ամսական 80-100-120-150-200 հազար դրամ աշխատավարձն այդ մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների չարաշահում չէ։
Ես կարծում եմ, որ չարաշահում է»։