Ադրբեջանական փչացած լրատվականներից մեկը ՝ haqqin.az-ը, նոր հեքիաթներ է փորձում լցնել սեփական , մտածելու ունակությունից զուրկ, ժողովրդի գլխում: Ֆոտոշոփի բոլոր աստիճանները ծալած ունեցած այս մասնագետները հիմա էլ ինտերնետի միջոցով գեներալներ ու գնդապետներ են սպանում: Ապրիլի 4-ից սրանք սկսեցին լուր տարածել , որ կարողացել են ԱԹՍ-ով սպանել Մովսես Հակոբյանին և մի շարք գնդապետերի, որոնք եղել են Արցախում ՝ առաջին գծում: Ինչպես հայտնում է haqqin.az կայքը, այդ մասին նրանց կասկածները հաստատվել են հայ մի քանի բլոգերների ու ակտիվիստների գրառումներից:
Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն, այսինքն թույլ տվեք կարծեմ , որ ես հիմա գրեմ ՝ Զաքիր Հասանովը զոհվել է մարտերի ժամանակ , ուրեմն haqqin.az կայքը պետքա իմ այդ գրառումը օրենք ընդունի ու տարածի իր կայքում: Սրանց հաչոցներից մի քանի օր անց Մովսես Հակոբյանը հարցազրույց է տալիս Ազատություն ռադիոկայանին, խոսում է ապրիլյան մարտերի մասին , խոսում է իր սպանված լինելու մասին և այլն: Դե , մեր հարևան ուղեղի գիգանտները , որոշում են , որ դա հին հարցազրույց է : Հա ժողովուրդ , Մովսես Հակոբյան մի ասա, մի Վանգա ասա...: Մի քանի ամիս առաջ էս մարդը իմացելա ապրիլյան դեպքերի ու դրան հաջորդող զարգացումների մասին ու նախօրոք հարցազրույցա տվել :
Մեղա-մեղա մի նորմալ հարևանը ի՞նչ էր , որ մենք չունեցանք :
Աշոտ Ասատրյան