Ադրբեջանական կողմը անակնկալի եկավ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունից։ Ադրբեջանի ղեկավարությունը դեռ տարիներ առաջ, երբ գեներալ Մովսես Հակոբյանը գլխավորում էր Արցախի բանակը, սարսափում էին նրա գործողություններից և հայտարարում էին, որ Մովսես Հակոբյանը ամենաշատ հակա-ադրբեջանական քաղաքականություն ծավալող ռազմական գործիչն է։ Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բազմաթիվ անգամ հանդես է եկել շատ սուր և մեղադրական քննադատություններով, որը ուղղված է եղել Ադրբեջանի բանակի և դրանց ղեկավարության հասցեին։
Տարիներ շարունակ իրենց վախերը թաքցնելու համար ադրբեջանական կողմը հայտարարություններ էր տարածում, թե Մովսես Հակոբյանը սպանվել է, սակայն նրանց այդ ուրախությունը մի քանի ժամ էր տևում, քանի որ իբր սպանված Հակոբյանը պարզապես հարցազրույց էր տալիս և հերքում էր իր սպանվելու մասին կեղծ տեղեկությունները։
Այսօր, երբ Հակոբյանը ազատվեց ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ադրբեջանական մամուլը գրեց, որ Փաշինյանը ազատվեց հակա-ադրբեջանցի գեներալից։ Սակայն ադրբեջանական կողմը դեռ չի գիտակցում, որ նոր ԶՈւ ԳՇ պետը ավելի կատարելագործված զինվորական է լինելու, ով շարունակելու է Մովսես Հակոբյանի ծատայությունը ու վարելու է հերթական հակա-ադրբեջանական ռազմական քաղաքականությունը։ Իսկ Մովսես Հակոբյանը շուտով կնշանակվի մեկ այլ պաշտոնում։
Աշոտ Ասատրյան