Ապրիլյան «քառօրյա պատերազմով» պայմանավորված, կտրուկ աճել է հակառուսականությունը: Դրա հիմնական պատճառները օբյեկտիվ են՝ պայմանավորված մասնավորապես Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատկարարմամբ, ոչ հասցեական հայտարարություններով. մի խոսքով, հակադաշնակցային հարաբերությունների ձևավորմամբ:

 


Երկրորդ պատճառը, որը ոչ այդքան մեծ ազդեցություն ունեցավ, պրոարևմտյան ուժերի ակտիվացումն է, որոնք ՌԴ-ի հետ կապված ցանկացած զարգացման ժամանակ կտրուկ ակտիվանում են՝ փորձելով հնարավորինս վարկաբեկելով ՌԴ-ին թուլացնել հանրության վրա պաշտոնական Մոսկվայի ազդեցությունը:

 


Ցավալորեն պետք է արձագանքել, որ մանավանդ այս դժվարին օրերին, Հայաստանը ռուսներին «ատամ ցույց» տալու իրական ռեսուրս չունի, առանց այդ էլ Ադրբեջանն իր գործողություններով բավականին բարդ իրավիճակ է ստեղծել ռեգիոնում, ինչը սակայն չի վերաբերում, որ անհրաժեշտ պահին Հայաստանը՝ անկախ նրանից, թե ովքեր կլինեն իշխանություն, իր վճռական խոսքը դեռ պետք է ասի՝ մեկ առ մեկ հիշեցնելով Ռուսաստանի ոչ հայանպաստ քայլերը:

 

Նարեկ Սարգսյան