Հայաստանի արդյունաբերության հիմնական' մետաղական արդյունաբերության ճյուղում կտրուկ աճել է պղնձի խտանյութի արտադարությունը' 55,1 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2014-ի նույն ամիսների համեմատ, պողպատյա խողովակների արտադրությունն ավելացել է 16,4 տոկոսով, պողպատի ձուլվածքինը' 4,9 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղինը' 2,3 տոկոսով, կոնվերտորային պղնձինը' 9,3 տոկոսով, մոլիբդենի բրիկետներինը' 0,9 տոկոսով:

 

Ֆեռոմոլիբդնեի արտադրության ծավալները նվազել են 11,9 տոկոսով, մոլիբդնեի խտանյութինը' 9,6 տոկոսով, ցինկի խտանյութինը' 10,6 տոկոսով եւ ալյումինե գլանվածքինը' 17,2 տոկոսով:

 

Անահիտ Գրիգորյան