Մետաղական արդյունաբերությունից կտրուկ աճել է պղնձի խտանյութի արտադրությունը
Հայաստանի արդյունաբերության հիմնական' մետաղական արդյունաբերության ճյուղում կտրուկ աճել է պղնձի խտանյութի արտադարությունը' 49,9 տոկոսով:

 

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, 2015 -ի հունվար-օգոստոս ամիսներին, 2014-ի նույն ամիսների համեմատ, պողպատյա խողովակների արտադրությունն ավելացել է 20,2 տոկոսով, պողպատի ձուլվածքինը' 4,8 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղինը' 3,6 տոկոսով, կոնվերտորային պղնձինը' 4,8 տոկոսով, մոլիբդենի բրիկետներինը' 0,8 տոկոսով: Ֆեռոմոլիբդնեի արտադրության ծավալները նվազել են 14 տոկոսով, մոլիբդնեի խտանյութինը' 9,7 տոկոսով, ցինկի խտանյութինը' 5,7 տոկոսով եւ ալյումինե գլանվածքինը' 7,2 տոկոսով: