Ակտիվ շարունակում ենք
Հաշվի առնելով մեր Արցախում ստեղծված իրավիճակը, պետք է օգնենք մեր հայրենակիցներին՝ այն խաղաղ բնակչությանը, ովքեր ստիպված եղան լքել իրենց տները մարտական գործողությունների պատճառով: Երկար և հոգնեցնող տեքստերով չեմ ներկայացնում, քանի որ կարծում եմ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այդ բնակչությանը սնունդ հարկավոր կլինի, հագուստ ինչու չէ նաև առաջին օգնության համար նախատեսված դեղամիջոցներ: Այդ նպատակով այս պահից սկսված, անորոշ ժամանակով Խանջյան 13 հասցեում մեր գրասենյակը կաշխատի արտակարգ ռեժիմով և օգնել ցանկացողները կարող են իրենց օգնությունը բերել: Բերեք միայն չփչացող սնունդ, օրինակ՝ մակարոնեղեն, տուշոնկա, ծխախոտ, ձեթ և այլն:
Ամեն մեկիս թեկուզ փոքրիկ օգնությունը մեծ բան է, միացեք, մասնակցեք, տարածեք: Մեր պրոֆեսիոնալ բանակը անում է իր գործը իսկ մենք՝ ովքեր ԴԵՌ թիկունքում ենք ապահով ենք անհրաժեշտով մեր հայրենակիցներին: Մենք մի ազգ ենք, մի բռունցք պիտի անենք հնարավորը և անհնարինը!!!! Մեր ուժը մեր միասնականությունն է! Հավաքվածը տանելու ենք Ստեփանակերտ, ԼՂՀ Գյուղերի և գյուղտնտեսության աջակցության ֆոնդին:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 90 60 90
Հարգանքներով Ինդիվիդում քասթինգի հիմնադիր Աշոտ Սարգսյան