«Քանի դեռ չի կարգավորվել Երևանի քաղաքային տրանսպորտը, մարդիկ ձգտելու են ամեն գնով Հայաստան ներկրել թեկուզ հնամաշ ու շատ էժան ավտոմեքենա, որպեսզի լուծեն իրենց ընտանիքի նորմալ տեղաշարժի հարցերը: Այս վիճակը հանգեցնում է խոշոր խցանումների ու դժգոհությունների ճանապարհայն ոստիկանություն աշխատանքից:

Երեկ 17:00 ի սահմաններում Շրջանայինում մեծ խցանում էր, պատճառը մեքենաներից մեկի շարքից դուրս գալն էր, հին սովետական ավտո էր, դրա պատճառով առաջացած բարդությունը հազիվ կարգավովեց կես ժամ հետո, այստեղից էլ գալիս է մյուս հարցը, երբ են շրջանառությունից հանվելու հին մեքենաները, որոնց տեսքին նայում ես ու հասկանում, որ նրաց շահագործումն անգամ վտանգում է ոչ միայն եթևեկություն բնականոն ընթացքին, այլև վտանգված են մարդկային կյանքեր:

Ճանապարհային երթևեկության մյուս խոչընդոտը դա ԱՊՊԱ ներն են ու դրանց ուշ արձագանքող ապահովագրական ընկերությունները, այստեղ կարելի է ավելացնել նաև շատ թեթև վթարների դեպքում խիստ անհարմար վայրերում վարորդների կանգնելն ու երկար ժամանակ մեքենա չտեղաշարժելը:

Մյուս խնդիրն էլ այն է, որ մարդիկ պետք է տուգանվեն վատ երթևեկելու համար, պետք է վերահսկել կամ տեսախցիկների թիվն ավելացնելով, կամ տարեկան գոնե 5 տոկոսով ՃՈ շարժակազմեր ավելացնելով, այլ ելք չեմ տեսնում:

Ասելիքս այն է, որ երբ քննադատվում է մեկ գերատեսչություն, ապա բարի լինենք խոսել նաև մյուսների աշխատանքից, ամեն բան փոխկապակցված է, չի կարող լինել անգործություն օրինակ Մաքսային կամ ՏԻՄ մակարդակցներում ու դա ազդեցություն չունենա մյուս ոլորտների վրա»: