Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց առջև խնդիր են դրել կամ ուրիշներն են իրենց առջև խնդիր դրել ամեն գնով սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Դա է պատճառը, որ Ռուսաստանում հնչող ցանկացած միտք Հայաստանում դարձնում են լայն քննարկման առարկա:
Նախ պետք է ծանոթանալ Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակին' պարզելու համար, թե ով ով է և ով ինչ կշիռ ունի ՌԴ քաղաքական հիերարխիայում: Ամեն մեկի անիմաստ հայտարարարությունը չէ, որ պետք է դարձնել քննարկումների առարկա:
Մաքսիմ Շևչենկոն ամենևին էլ ազդեցիկ դեմք չէ Կրեմլում և պետք չէ նրա հերթական ադրբեջանամետ հայտարարությունը մեկնաբանել. եթե Հակոբ Բադալյանը ծանոթ լիներ Կրեմլի քաղաքական շրջապատին' կիմանար, որ Մաքսիմ Շևչենկոն ընդհանրապես որևէ ազդեցություն չունի քաղաքական որոշումների կայացման վրա և հայտնի է իր ադրբեջանամետ պահվածքով:
Հարգելի' Հակոբ, Ռուսաստանում շատ քաղաքական մեկնաբանների և վերլուծաբանների ֆինասնավորում են ինչպես հայ (ի դեպ ինձ և քեզ շատ հայտնի), այնպես էլ ադրբեջանցի և այլ ազգերի օլիգարխներ: Դա է պատճառը, որ տարբեր քաղաքական վերլուծաբաններ, կախված այն բանից թե որ ազգությունն է իրենց ֆինանսավորում, պաշտպանում են այդ ուղղության շահերը: Ռուսաստանի և քո նշած Կրեմլի իրական ազդեցիկ դեմքերը շատ դրական և բարեկամակական հարաբերություններ ունեն Հայաստանի իշխանությունների հետ և հայ ժողովրդին համարում են իրենց բարեկամն ու դաշնակիցը:
Նման մարդկանց գնահատականներին վստահ եմ լուրջ չեն վերաբերվում նույնիսկ այն մարդիկ, ովքեր ֆինանսավորում են այդ բերաններին: Ինչու՞ պետք է մենք լուրջ վերաբերվենք և թույլ տանք, որ դրանք սեպ խրեն մեր և մեր ռազմավարական դաշնակցի հարաբերությունների միջև:
Մենուա Հարությունյան