Սիրելի ընկերներ, Մարիային անհրաժեշտ է մեր օգնությունը:
Եթե 12.000 մարդ մեկ դոլար նվիրաբերի, Մարիան կառողջանա:
Խնդրում եմ կարդալ, հնարավորության դեպքում օգնել, եթե ոչ, ապա գոնե տարածել, նախապես շնորհակալ ենք...
Մարիան արդեն 1,9 տարեկան է: Նա ծնված օրվանից մինչև այսօր տարել է վեց ծանր վիրահատություն, և ենթարկվել բազմաթիվ վիրահատական միջամտությունների: Պատճառը կերակրափողի հետ ունեցած լուրջ խնդիրներն էին:
Այս ամբողջ ժամանակաշրջանում երեխան սնունդ է ստացել և շարունակում է ստանալ գաստրոստոմայով: Քանի որ վերը նշված վիրահատությունները որևէ արդյունք չեն տվել, այժմ անհրաժեշտ է կատարել կերակրափողի փոխպատվաստում: Վիրահատության համար երեխային պետք է տեղափոխել Մոսկվայի Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոց, սակայն ընտանիքն ի վիճակի չէ վճարել վիրահատության գումարը, որը կազմում է մոտ12.000 ԱՄՆ դոլար:
Եկեք օգնենք կյանքով լեցուն այս փոքրիկին...
Մարիային օգնելու ակնկալիքով երեխայի մայրիկի՝ Կարինե Սարգսյանի անունով Կոնվերս բանկում բացվել են հաշվեհամարներ՝
AMD 1930049036080300
USD 1930049036080101
EUR 1930049036080104
RUB 1930049036080158
CONVERSEBANKCJSC
YEREVAN,ARMENIA
SWIFT:COVBAM22
ArCa` 9051210205179470 Արմեն Մարտիրոսյան
Մարիայի մայրիկի՝ Կարինեի հեռախոսահամարներն են 099 71 23 05, 096 36 61 62
Էդգար Հարությունյան