Փոքրիկ սարդերը՝ խաչված սեփական թելերի վրա, համբերատար սպասում են իրենց փոքրիկ ավարին, թեև համբերություն հասկացությունը հազիվ թե ծանոթ է նրանց: Միևնույն է, ոչնչի, բացի սարդոստայն հյուսելուն, նրանք սովոր չեն, և ուրիշ կենսակերպ, բացի զոհին սպասելը, իրենց համար ընտրել չեն կարող: Հյուսել, անշարժանալ սպասման մեջ, իսկ մի օր էլ մեռնել ու չորանալ: Ողջ սցենարը գեների մեջ դրված է դեռևս ծննդից առաջ: Ոչ մի բանի չկասկածել, ոչնչի համար չմորմոքել ու չափսոսալ: Ոչ մի մետաֆիզիկական տառապանք ու բարոյական տվայտանք...

ԽԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱՄԱԿԻ
«1Q84» գրքից

 

 

Հովիկ Չարխչյան