Ցանկացած ժամանակահատված և դարաշրջան ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները։ Մեր ճանաչողության սահմաններում և դրանից դուրս՝ ռացիոնալ և իռացիոնալ դաշտերում, հարկավոր է համապատասխան գտնվել և արթուն գիտակցությամբ պատասխանել ներքին և արտաքին մարտահրավերներին, որպեսզի ծիծաղելի վիճակում չհայտնվել։

 

Եթե մի քանի հազար տարի առաջ կարելի էր Աստծուց խնդրել կրակ, ապա այսօր չկա դրա կարիքը, քանի որ Աստված մարդկանց տվել է կրակը ճանաչելու, հասկանալու, ստանալու եղանակները ստեղծելու ընդունակությունների մի ամբողջ զինանոց։ Այսինքն խնդրել մի բան, ինչը քո կողքին է կամ ձեռքին, միայն ծուլության, քարացածության, անխոհեմության…նշան է։ Ուրիշ բան, եթե մարդկությանը դեռ չբացահայտված աշխարհի մասին խնդրենք Աստծուց խելք, իմաստություն, մտածելու կարողություն և այլն։

 

Բայց, քանի որ բոլորս համարում ենք, որ մենք արդեն ամեն ինչ գիտենք, ապա էլ ո՜ւր մնաց խելք խնդրեինք, առանձ այդ էլ տեսե՜ք, թե որքա՜ն շատ ունենք…լցվել է, ափերից դուրս եկել և ողողել հարևանների առաստաղը։ Ասածս ի՞նչ է… խնդրեցեք Աստծու Արքայությունը և մնացած բաները ձեզ ավելցուկով կտրվեն…դուրս եկեք միմիայն ծիսակարգերի վրա հիմնված ձեր մնացորդային քաղաքականությունից։

 

Արթուր Ալեքսանյան