Այսօր ԼՂՀ բանակում զինվոր է զոհվել ՝ թշնամու կրակոցից: Հայերի մի մասա կա , որ սպասում է սահմանին դեպք լինի , որ դուդուկը վերցնի ու սկսի երգել ՝ մեր երեխեքի գլուխը տանում ուտում եք:
Մի քանի օր առաջ Հայաստանում 17-18 տարեկան երիտասարդներ իրար դանակով խփեցին , մարդ մահացավ, ո՞ր մեկդ ձեն հանեց: Ինչի՞ համար չգնացիք էտ ջահելների թաղայինին պատասխանատվության կանչեիք, կամ ծնողներին , դպրոցի դասատուներին , հորքուրներին ու քեռիներին:
Ոչ մեկդ չմտածեց չէ՞ , որ էտ նույն կիսագողական , փողոցում չրթող-թքող մասանա գնում բանակ ու զինվորի անունի հետ խաղում , ոչ մեկիդ մտքով չանցավ չէ՞, որ տանը երեխային կարելի է նորմալ դաստիրակել , որ ուրիշին հարգել իմանա ու մի քիչ զուսպ լինի, որ բանակ գնալուց չգնաք սպաներին ասեք ՝ մենք առողջ երեխա ուղարկեցինք բանակ , դուք տեր չկանգնեցիք: Քաղաքի կենտրոնում իրար դնում սպանում են , նորմալա , դե տաքացած են եղել իրար չեն հասկացել, բայց զինվորը զինվորին քֆուրի համար ապտակեց, վերջ բանակը թափելու բանա:
Այս անգամ զինվորը զոհվել է սահմանին ՝ թշնամու կրակոցից: Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, սահմանին կրակոցները չպետք ա զարմացնեն ձեզ: Կարող ե՞ք գնացեք Ալիևին խնդրեք թող չկրակի, կամ ուրիշ մի լուծում գտեք, բայց ձեններդ գլուխներդ մի դրեք, թե՝ մեր երեխեքի գլուխը ուտում են:
Անկեղծ եմ ասում , չեմ հասկանում տենց խոսացողներին:
Աշոտ Ասատրյան