Թատրոնի վերջում երեխաները կանչում են Ձմեռ պապին ու հրաշքը տեղի է ունենում՝ նա հայտնվում է: Ճիշտ նույն կերպ էլ ավագանու անդամների, ֆեյսբուքյան օգտատերերի ու երեւանցիների փնտրտուքներից ու բազում հարցերից հետո՝ «հրաշքը» վերջապես կատարվեց. քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել է… աղբահանության նոր վայրում: Իհարկե, մենք սպասում էինք, որ հիմա քաղաքապետը պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվում Երեւանի փողոցների ու քաղաքապետարանի ներքո գտնվող կառույցների ախտահանումը, բայց նա ցույց տվեց կանգնած մեքենաներ: Պարոն Մարության, հիմա կանգնելու ժամանակը չէ, այլ՝ գործելու: Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքապետն աշխատում է, ինչպես Դուք եք ասում՝ «ոնց որ եւ միշտ», ասեմ Ձեզ, որ իրավիճակին չեք տիրապետում: Համավարակը չոքել է երեւանցու դուռը, հիմա «ոնց որ միշտ» աշխատելու, կանգնած մեքենաների ֆոնին սեփական փիառն ապահովելու պահը չէ, այլ արտակարգ ռեժիմով աշխատելու ժամանակն է: Քաղաքապետարանի բյուջեով սոցիալական աջակցությունը տանեցիների, ընկերների ու սեփական անձի բարի կամքի դրսեւորում ներկայացնելը… Լավ չեմ ասում, թե ինչ է: Իսկ վերջում որպես բժիշկ մի խորհուրդ ունեմ Ձեզ՝ գիտնականներն ասում են, որ մունաթներից, նյարդայնանալուց, տականքներ որակելուց, կառուցողական քննադատությունը բամբասանք համարելուց, քաղաքական «բոչկաներ» գլորելուց՝ իմունիտետը մարդու ընկնում է: Իսկ համավարակը չի շրջանցում առաջինը իմունիտետն ընկած չարացած մարդկանց, առողջ եղեք:

Հ.Գ.- Սպասում ենք, որ հաջորդ լայվը լինի Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանից:

Միքայել Մանրիկյանի էջից: