Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Երևանի ավագանու նիստ որտեղ կա 65 ավագանու անդամ, կան վարչությունների պետեր, կան վարչական շրջանների ղեկավարներ,կան լրագրողներ ու օպերատորներ, մաքրուհիներ........
Թե բա արտակարգ դրություն է երկրում, 20 մարդը չպիտի գերազանցի, հիվանդները նաև առանց նախանշանների են լինում...
Ո՞վ է պատասխանատու նշածս մարդկանց ու ընտանիքների համար:
Սա՞ է կանխարգելմանը միտված արտակարգ դրությունը երկրում:
Աստված չանի մի դեպք լինի, պատասխանատուն լինելու է քաղաքապետն ու պարետատունը»: