Ուշադիր եւ մի քանի անգամ/բացառապես մասնագիտությանս բերումով/ նայեցի Նիկոլ-Շմայս տեսանյութը...Ու մի բան եմ ուզում հարցնեմ ԱԺ-ի հարգելի պատգամավորներին, շեշտում եմ՝ հարգելի պատգամավորներին, ովքեր իրենց տեղերում նստած էին: Ես հասկանում եմ, որ ԱԺ-ում նման եւ աննման միջադեպերը պետք է հարթվեն ԱԺ նախագահության կողմից, միջադեպերի հարթումը նրանց գործն է, նրանց գործառույթն է, բայց տղերք, ձեզ իրոք դզզում ա՞, որ ձեր կողքը բարձր տոնով իրար համբալ ու դիշովկա են անվանում, ասենք, եթե հաց առնելիս լինեք՝ ձեր բակի խանութից եւ խանութի դիմաց, ձեր բակում մեկը՝ մյուսի վրա բղավելով ասի՝ դիշովկա, համբալ, մյուսն էլ պատասխանի, դուք էլի ձեր հացն առնելու ենք ու խելոթ հարսի պես գլուխը կախ տուն գաք:

 

 

Չէ, ուղղակի հետաքրքիր ա էլի...Ասենք, որ նման միջադեպերից հետո ԱԺ-ն անվանում են բիսետկա, ձեզ պատիվ ա՞ բերում, որ էտ բիսետկում նստածներից մեկն էլ, փաստորեն դեուք, եք, եթե անգամ շատ գիրք եք կարդացել՝ ի տարբերություն ԱԺ-ն բիսետկա սարքողների, իսկ ավելի ճիշտ՝ մի քանի գիրք՝ շատ անգամներ եք կարդացել:

 

 

Հովիկ Աֆյան