Հրանտ Բագրատյանը գրել է.«Ժամանակը չէ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է»։
Հարգելի պարոն Բագրատյան:
Աշխարհի երկրների 80-90% Ֆինլյանդիային անվանում է Ֆինլյանդիա, իսկ իրենք Սուոմի, Աշխարհի 80-90% Վրաստանը անվանում է Ջորջիա, իսկ իրենք' Սաքարթվելո: Աշխարհի մեծ մասը Գերմանիան անվանում է Գերմանիա, Ալեմանիա կամ Ջըրմանի, բայց իրենք, ինչքան էլ դա տարօրինակ է, ասում են Դոյչլանդ:
Աշխարհի երկրների 80-90% Չինաստանին անվանում է Չայնա կամ Կիտայ, իսկ իրենք' Չժունգո: Իսկ հնդիկները Հնդկաստանը անվանում են անհասկանալի Բխարատ բառով: Եթե այսքանը բավարար չէ, կարող եմ շարունակել այս ցանկը: