Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ պարոն' Սմբատ Կյուրեղյանին եւ պատգամավորներին
Հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ:
Աշխարհի շատ երկրներ,նահանգներ,տարածաշրջաններ,քաղաքներ արդեն իսկ ճանաչել ու դադապարտել են մարդկության դեմ ուղղված աշխարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը,Հայոց Մեծ Եղեռնը: 2015թվականին լրանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը:Այդ առթիվ տարբեր երկրներ , քաղաքներ իրենց օրենսդիր մարմիններում քննարկում ու ընդունում են որոշումներ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին: Դատապարտելի է այն փաստը,որ հարյուր տարվա ընթացքում հայաբնակ Ջավախքի,առավել ևս Նինոծմինդա քաղաքի կամ շրջանի օրենսդիր մարմինը մինչև օրս չի ճանաչել ու դատապարտել Հայ ժողովրդի դեմ իրագործված այդ մեծ ոճիրը,որը իրենց կաշվի վրա են զգացել և քիչ չեն տուժել նաև մեր նախնիները : Ուստի այսօր, առավել քան երբևէ, հրատապ է դառնում շրջանի օրենսդիր մարմնում օրակարգի հարց դարձնել Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դադապարտումը, ինչպես նաև ապրիլի 24-ը քաղաքում և շրջանում սգո օր հայտարարելը: Ելնելով վերոնշյալից Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը առաջարկում է հրավիրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստ հետևյալ օրակարգերով.
1.Հայոց Ցեղասպնության ճանաչում և դադապարտում .
2.Ապրիլի 24-ը Նինոծմինդա քաղաքում և շրջանում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին.
Հարգելի պատգամավորներ'պատմական պահը չի կարելի ձեռքից բաց թողնել,հակառակ դեպքում ապագա սերունդները մեզ չեն ների:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդ

 

Արտակ Գաբրիելյան