Երևանի Ջրերի խանութները... Նրանք բացվել էին Երևանում արդեն 1960-ականների սկզբից, միանգամից դարձել մեր քաղաքի հանրահայտ այցեքարտը և հենց այդպես էլ պաշտոնապես անվանվում էին' Ջրերի խանութներ: Լոլիկի, դեղձի, ծիրանի, խնձորի և խաղողի հյութերը' խանութի սպասասեղանի վրա տեղադրված մեծ ապակյա ձագարանման տարաներից վաճառողի կողմից ուղղակի լցվում էին բաժակների մեջ և մատուցվում հաճախորդին: Իսկ լոլիկի հյութի համար առանձին դրված էրն գդալներ և աղ' ավելացնելու համար: Երևանի կենտրոնում Ջրերի խանութները հետևյալն էին' Օպերայի մոտ' «Կազիրոկ»-ի դիմացի անկյունը, Մաշտոցի (Լենինի) պողոտայում' ներկայիս «Զիգզագ» խանութի հարևանությամբ, Հրապարակի' Աբովյան փողոցի անկյունը և «Մանկական աշխարհ»-ի հանրախանութին կից:

 

 

Ռուբեն Շուխյան