Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լուսանկար է հրապարակել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ և կից գրել.

 

«Մեր Տիգրան Վիրաբյանը ստանձնել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահությունը։

Կարծում եմ, սա հրաշալի նորություն է Գյումրիի հռչակավոր ակումբի երկրպագուների համար»։

Քաղաքապետը նշել է, որ լուսանկարն արվել է 2019 թվականին, ապա հավելել` «առանց դիմակների ենք և ուրախ )))»: