Ֆինանսական փորձագետ Հովհաննես Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում Երևանի հիվանդանոցներից մեկի զուգարանում արված լուսանկար է հրապարակել և գրառում արել:

 

«Էս նկարը ԱԺ-ում նկարածին տվեց անցավ:

Երևանի հիվանդանոցներից մեկում է սա: Սա, որ տեսնում ես, միանգամից հիվանդանոցի կազմակերպչական ու կառավարման համակարգը կարելի է գնահատել 0-ից 10 բալային համակարգում -20:
Հիգիենան ու քարուքանդ վիճակը իր հերթին»,- գրել է նա:

Լուսանկարի մեկնաբանություններում Ավետիսյանը նշել է, որ լուսանկարն արվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: