Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ հրապարակած վերջին տվյալներից 2015թ. հանրապետությունում արձանագրվել է գյուղմթերք արտադրողների իրացման գների 19,5 տոկոս անկում' նախորդ տարվա 0,8 տոկոս գնաճի դիմաց :
Ըստ տեղեկատվության, գյուղատնտեսական արտադրության միջոցների գնման գների և մատուցվող ծառայությունների սակագների ինդեքսը կազմել է 99,4 տոկոս' նախորդ տարվա 101,3 տոկոսի դիմաց: Մասնավորապես գյուղատնտեսական ծառայությունների գնման գներն աճել են 6,4 տոկոսով, մեքենա-սարքավորումներինը և պահեստամասերինը՝ 2,5 տոկոսով:

 


Նկատենք նաև, որ նվազել են սերմնացուի և տնկիների գները՝ երկուսն էլ 8,4 տոկոսով: Գնանկում է գրացվել նաև բույսերի պաշտպանության միջոցների գներում՝ 7 տոկոս, անասնակերի գներում՝ 4,8 տոկոս, գյուղատնտեսական մանր գործիքների գներում՝ 1,8 տոկոսով և պարարտանյութերի գնման գներում՝ 1,6 տոկոս:

 

 

Տնտեսական անկյուն