Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաներով, Հայաստանում բազմաթիվ ապրանքների գներ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել են:
Մասնավորապես, 9.4 տոկոսով նվազել են բանջարեղենի և կարտոֆիլի գները: Ծաղկակաղամբը էժանացել է 42 տոկոսով, կաղամբը ՝ 11.3, իսկ բողկը' 4 տոկոսով:

 


Այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մանդարինն էժանացել է 29.7 տոկոսով, ընկույզի միջուկը՝ 26.8, արքայանարինջը՝ 25.5, նարինջը' 13.6, կիտրոնը՝ 9.6, նուռը՝ 4.1, ադամաթուզը՝ 0.8 տոկոսով:
Մսամթերքի գները նույնպես նվազել են: Շուկայում 1.2 տոկոս գնանկում է գրանցվել: Մասնավորապես խոզի, ոչխարի և տավարի մսի գները նվազել են համապատասխանաբար 7.4, 2.1 և 1.3 տոկոսով:

 


Շարունակելով հետևել ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաներին, կտեսնենք, որ այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ոգելից խմիչքի և ծխախոտի 0.2, ձկնամթերքի 0.1, հրուշակեղենի 0.1 տոկոս գնանկում:

 

Արմեն Վարդանյան