Ամռան առաջին երկու ամսվա տվյալները ցույց են տալիս, որ ապրանքախմբերի մի մասում առկա է գնային իջեցման միտում: Մասնավորապես, հուլիսին հունիսի համեմատ մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 17,7 տոկոս։
Վերը նշված ապրանքները սպառողական զամբյուղում ունեն 8,99 տոկոսանոց տեսակարար կշիռ: Հունիս-հուլիս ժամանակահատվածում գնանկումը նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1,53 տոկոսային կետով:
Համեմատելով հունիս ամսվա տվյալները տարեսկզին հրապարակած ցուցանիշների հետ, պարզ է դառնում, որ դրանց համեմատ ներկայիս գնաճը զրոյական է:
Տնտեսական անկյուն