Այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Իհարկե այս օրերին շատ է խոսվում նրա գործերից ու հերոսություններից, բայց չի խոսվում այն մասին, որ նա ի վերջո նեղացած գնաց իր Հայրենիքից, քանի որ նրան ճիշտ չհասկացավ այն ժամանակվա ղեկավարությունը, որը թուրքերի մոտ պարտավորվել էր ցրել ֆիդայական ջոկատները, այդ թվում և թուրքերի համար մեծ գլխացավանք հանդիսացող Անդրանիկի ջոկատը:

 

 

Իսկ Երևանի շուկայում Անդրանիկի զինվորների հետ կատարված միջադեպը անգամ կարող էր հանգեցնել քաղաքացիական բախումների, որը տեղի չունեցավ Հ. Թումանյանի շնորհիվ: Ինչևէ, Անդրանիկը ևս մեր այն հերսներից էր, որ մահացավ Հայրենիքից հեռու և գնահատվեց տասնամյակներ անց:

 

 

Գևորգ Մելքոնյան