Այսօր լրանում է Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի 150-ամյակը։
Մարդ, ով կենդանության օրոք արդեն իսկ լեգենդ էր և վայելում էր ժողովրդի սերը: Համաժողովրդական այդ սերը նա վաստակել է իր կենսագրությամբ, հայրենիքին ու հարազատ ժողովրդին անմնացորդ նվիրումով: Մեր ժողովրդի համար բախտորոշ բոլոր իրադարձությունների ժամանակ նրա օրինակը յուրօրինակ ուղեցույց է հանդիսացել հայ զինվորի ու ազատամարտիկի համար:
Թող որ ներկա ու գալիք բոլոր սերունդները մշտապես առաջնորդվեն Մեծ Զորավարի պատգամով և ամեն օր քնելուց առաջ մտածեն, թե այդ օրն ինչ արեցին հայրենիքի համար:
Տարոն Մարգարյան