Ինչու տնտեսությունը չի աճում կամ հեղափոխականի մը հիշատակարանեն: Ես հարուստ մարդ եմ: Ու օրերից մի օր մեկն ինձ առաջարկում ա ասենք Չարենցավանում կամ Հրազդանում մի սովետական չաշխատող գործարան ասենք 50 000 դոլարով: Ես գիտեմ, որ էդ գործարանը միայն որպես մետաղի ջարդոն 500 000 դոլար ա: Բա կարող ա չառնեմ? Բա ինձ պետք ա արտադրություն դնեմ, հետևեմ միջազգային շուկաներում էդ գործարանում հնարավոր արտադրվելիք ապրանքի գներին, դոլարի կուրսին, աշխատողների սոցիալական վիճակին? Ինչիս ա պետք, եթե չոր 450 000 իմն ա երբ ուզեմ:

 


Այ սենց Հայաստանը մետաղի ջարդոնի տակ կգնա: Բայց 50 000 ով էդ գործարանը ծախողը ասում ա
_ Գիտես ախպեր ջան, դու պարտավոր ես աշխատացնես, թե չէ գործարանն էլ, տներդ էլ, ավտոդ էլ, ինստիտուտի դիպլոմդ էլ ձեռքիցդ կվերցնեմ: Դու պետք ա սոցիալական ու բարոյական պատասխանատվություն ունենաս երկրիդ ու ժողովրդիդ հանդեպ, որովհետև դու էս երկրում ես հարստացել, ու ոնց նայում եմ էլի ես հարստանալու:

 


Հիմա ես հարց եմ տալիս
_ Բայց ոնց արտադրեմ, եթե դրա ներմուծումն ավելի էժան ա:
_ Ուրեմն դու չես առնի էդ գործարանը, կառնի էն մարդը, ով կկարողանա: Ով գործարար ա, ոչ թե կպցնող, ով Հայաստանում ա անշարժ գույք առնում, ոչ թե դրսում, որ ցանկացած պահի թռնի ստեղից , ով պատրաստ ա 20 տարի հետո շահույթ ստանա, ոչ թե 20 օր հետո:
Ու սենց ես, հարուստ մարդս, զզվում եմ էս երկրից էլ իր ղեկավարությունից էլ:
Հ.Գ. Բոլոր համընկնումները անձերի և գործարանների պատահական են:

 

Աղասի Միքայելյան