Երեկվանից, իսկ ավելի ճիշտ՝ շատ ավելի շուտվանից, մտածում էի ռուսների վարած հումանիտար քաղաքականության մասին Հայաստանում, դրված նպատակների ու կիրառված միջոցների արդյունավետության մասին: Գիտեմ, շատերը ինձ պրոռուսական են համար ու էլի եսիմ ինչ մահացու մեղքերում, Աստված իրանց հետ, բայց էս իրականում շատ լուրջ հարցեր են, որոնց պատասխանելով կարելի ա հասկանալ, թե ինչու է տարեցտարի Հայաստանում ավելի աճում հակառասուսականությունը ու ինչ սխալներ են արվում ռուսական հումանիտար քաղաքականության մեջ:


Նախևառաջ, ռուսաստանի ցանկացած քայլ այս ոլորտում գրեթե երաշխավորված տապոռություն ա պարունակում: Այսինքն, աշխարհի ամենալավ ու ամենադրական բանն էլ կարող են մեկ էլ նենց ձևակերպումով մատուցել, որ նյարդայնացնի անգամ Ռուսաստանի հանդեպ դրական կողմնորոշում ունեցող ողջամիտ մարդկանց: Ախր չի կարելի ամեն անգամ, ամեն քայլափոխի աշխարհի ու դաշնակիցների աչքը խոթել թե ինչ բացառիկ, ազնիվ, անփոխարինելի, մեծ ու պուպուշն ես դու և ինչքան փոքրիկ են քո կողքին մնացածը: Էդ ոնց որ մի հատ բոյո՜վ, ջանո՜վ ու «առատաձեռն» ընկեր ունենաս, ով ամեն անգամ քեզ տենալուց սկսի պատմել, թե ինչքան կարևոր ա քո համար իրա հետ ընկերություն անելը, որովհետև ինքը բոյով ա, ջանով ա, քեզ փող ա տվել, նվերներ ա առել, օգնել ա մի հատ ուրիշ տղու հետ կռվիի ժամանակ ու նենց չի որ էդքանը չի եղել, ուղղակի էդ պատմեուց ծաղկացնի իրա արածը ու բան չխոսա քո արածների մասին:


Մյուս խոցելի կետը ռուսական հումանիտար քաղաքականությունում, դա երբեմն ախմախության աստիճան սխալ նպատակներն են ու ավելի ախմախ միջոցները՝ էդ նպատակներին հասնելու համար: Նույն լեզվի օրինակը քննարկենք: Ասենք ինձ՝ իմ «պրոռուսականության» հետ հանդերձ, խորապես անհասկանալի ա, թե ինչի են Հայաստանում տենց վիզ դրած ռուսաց լեզվի հարցը առաջ բրթում ու նամյոկ անում, որ պետք ա պետական լեզու դարձնել: Ես դա ինչ որ տեղ հասկանում եմ Բելառուսիայի, Ուկրաինայի,միջինասիական հանրապետությունների ու անգամ Ադրբեջանի պարագայում, որովհետև էդ երկրներից սլավոնականներում խնդիր կա իրականում մեկ ազգի վերամիավորման, իսկ բազմազգ ոչ սլավոնական պետություններում՝ ռուսական քաղաքակրթական կոդը պահելու, որովհետև հենց էդ կոդի վրա է հիմնված էդ երկրներում բնակվող տարբեր ազգերի սիմբիոզը ու դրանից բխող տարածքային ամբողջականությունը: Սակայն ես չեմ կարողանում հասկանալ էն համառությունը նույն լեզվի հարցում Հայաստանում, Վրաստանում ու Բալթյան երկրներում, որտեղ գործ ունենք մոնոէթնիզմի ու այլ քաղաքակրթական կոդերի հաջող համադրության հետ: Էդ համառությունը ծնում ա ուղիղ հակառակ արդյունք: Ես կողմ եմ, որ ռուսաց լեզուն որակով դասավանդվի հայաստանում, կողմ եմ, որ ցանկացողների համար լայն հնարավորություններ լինեն լեզուն յուրացնելու ու կիրառելու համար և իրականում էդ ամեն ինչը իրականացնելու համարչ ոչ մի խոչընդոտ Հայաստանում գոյություն չունի, անգամ կա օրենքով նախատեսված քվոտա, որով Ռուսաստանը կարող է մի քանի ռուսական դպրոց հիմնել այստեղ, բայց իրենք էդ առկա հնարավորություններից չեն օգտվում հերիք չի, մի բան էլ զարմացած աչքերն են կլորացնում, թե ինչի Հայաստանը իրա փողերով էդ ամեն ինչը չի անում ու իրա նախաձեռնությամբ ռուսաց լեզվին պաշտոնական լեզվի կարգավիճակ չի տալիս Հայաստանում:


Հետո, կա մի հատ ապուշ թեզ, որ մատի փաթաթան են սարքել. որքան ավելի լավ է ռուսերենի ու ռուսական մշակույթի իմացությունը, այնքան ավելի դրական է տվյալ հասարակությունը տրամադրված Ռուաստանի հանդեպ: Ախպեր, իմ իմացած պաթոլոգիկ ռուսաֆոբների տոկոսը փայլուն ռուսերեն գիտի ու անգամ կան ռուսախոսներ: Ասեմ ավելին, հենց Ռուսաստանում հակառաուսական -րդ շարասյան ներկայացուցիչները ոչ միայն փայլուն ռուսերեն գիտեն, այլ իրենց զգալի մասը հանդիսանում են մշակույթի ոլորտի ներկայացուցիչ, այսպես ասած творческая интелегенция... բայց ինտելեգենցիայի մասին առանձին կխոսեմ հետո, հիմա ուղղակի արձանագրենք, որ էս օրինակը առնվազն հերքում ա ռուսաց լեզվի պանացեա լինելու մասին թեզը:


Ու էս ընդամեն երկու ասպեկտներ են այն ցուցակում, որը դեռ կարելի ա թվել ու թվել, սակայն որքան ավելի շատ եմ ուսումնասիրում հարցը, այնքան ավելի եմ հակվում այն կարծիքին, որ ռուսական կողմում հումանիտար քաղաքականության համար պատասխանատու շրջանակներում իշխում են կոմպետտենցիայի բացակայությունն ու դիտավորյալ վնասարարությունը և արդյունքում ստացվում է ճիշտ հակառակ արդյունք, քան դրվածը՝ այդ քաղաքականության սուբյեկտները աստիճանաբար դիստանցիան մեծացնում են իրենց ու Ռոււսաստանի միջև:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան