ԷԼԻՏԱՐ ՊՈՂՈՏԱՅԻ ԷԼԻՏԱՐ ՎԿԱՆԵՐԸ
Հարգելի պարոն Մարգարյան.
Երևանը Հայաստանի սիրտն է: Մայրաքաղաքը յուրաքանչյուր հայի համար սրբազան մի վայր է, անկախ նրանում առկա հին ու նոր շինություններից, նոր և սպասվող փոփոխություններից: Մայրաքաղաքը' դեմքն է պետության և դեմքն է ժողովրդի, որով մենք ներկայանում ենք նախ ինքներս մեզ, և հետո ողջ աշխարհին: Մայրաքաղաքը դա այն վայրն է, որին հանդիպում են հյուրերը օդանավակայանից անմիջապես հետո և որտեղ իրենց ժամանցի մեծ մասն են անկցացնում թե° երևանցիները, թե° հյուրերը: Մայրաքաղաքի հետ հանդիպելիս են մարդիկ հասկանում, թե որն է տվյալ պետության անցյալը, ներկան և ապագան, ինչո՞վ են շնչում և ինչո՞վ են ապրում մարդիկ, ինչն է կարևոր նրանց կյանքում և անշուշտ' ինչ հոգևոր արժեքների կրող են:

 


Եվ ինչպես յուրաքանչյուր մայրաքաղաքում, Երևանը նույնպես ունի մի կենտրոնի կենտրոն' Հյուսիսային պողոտան, որը հպարտություն է շատերիս համար և չկա մայրաքաղաք այցելած այնպիսի հյուր, որը գոնե մեկ անգամ չանցնի այդ պողատայով, էլ չեմ ասում, որ այն մշտական զբոսանքի և հանգստի վայր է գրեթե բոլոր երևանցիների և հյուրերի համար: Եվ հենց դրանով է այն գայթակղիչ դարձել նաև Եհովայի վկաների համար:
Եհովայի վկաները հավատքի հետ ընդհանրապես կապ չունեցող մի կազմակերպություն են' կրոնական գաղափարախոսության վրա կառուցված հաջողված բիզնես-մոդել: Եվ ինչպես յուրաքանչյուր բիզնես-վերլուծողներ նրանք հասկացել են, որ ծայրամասային բնակավայրերում քարոզչությունը այդքան էլ եկամտաբեր չի, և աչքի տակ են առել Հյուսիսային պողոտան' իր էլիտար կառույցներով և իհարկե «էլիտար» հյուրերով:

 


Հարգելի պարոն քաղաքապետ.
Հայոց մշակույթի, հայ հոգևոր արժեքների, հայ հասարակության զարգացման, տնտեսական բարգավաճման կամ ազգային արժեքների ամրապնդման ո՞ր ոլորտներում ներդրում ունենալու համար Եհովայի վկաները պետք է Հյուսիսային պողոտայի ներկայանալիք վայրում ազատորեն տեղադրեն իրենց տաղավարը և բացահայտ քարոզչություն իրականացնեն: Ինչու՞ Հյուսիսային պողոտայում պետք է բոլոր կառույցները համապատասխանեն որոշակի ստանդարտների և ճարտարապետական լուծումների, խանութները կահավորված լինեն համապատասխան որակով, յուրաքանչյուր տարի մեծ գումարներ ծախսվեն Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքների վրա, ընդ որում մեր' հարկատուներիս, գրպանից, որ վերջում այնտեղ Եհովայի վկաները հոգևորսությամբ զբաղվեն, որոնք ոչ° պետության համար են աշխատում, ոչ° ազգային արժեքներն են քարոզում, ոչ° բանակում են ծառայում, ոչ° հարկ են վճարում հոգևորսությամբ ստացված եկամուտներից, ոչ° ազգային դրոշն են հարգում և վերջ ի վերջո բացահայտ մերժում են պետականության գաղափարը և մշակութային և հոգևոր արժեքները:
Որտե՞ղ է սահմանը նրանց տաղավարները տեղադրելու:

 

Ինչու՞ քաղաքապետարանը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Մենք ենք քաղաքի տերը, բայց այն կառավարության է հանձնված քաղաքապետարանին, որը պատասխանատու է քաղաքի յուրաքանչյուր սանտիմետրի համար: Այսպես լռելով մի օր հրապարակի մեջտեղում են կանգնելու և պետք է հանդուրժե՞նք: Եվ Եհովայի վկաներին ցուցադրելով հյուրերին պետք է ասենք, որ «մենք առաջին քրիստոնյաներն ենք»:
Անիմաստ է հյուրերին տանել Էջմիածին և Գեղարդ, եթե Հյուսիսային պողոտայում աշխարհի վերջը պետք է քարոզեն Եհովայի վկաները:

 

Ալմաստ-Ալլա Մուրադյան