«Աշխարհ տեսած» բոլոր անհատները կարող են հաստատել այն փաստը, որ աշխարհի շատ մայրաքաղաքներում օրվա տարբեր ժամերին կարող ես կենդանի կատարմամբ ունկնդրել հաճելի երաժշտություն, որը «հանգստացնում է» լարված ու հոգնած առօրյայից հետո: Այդպես ձևավորվում է քաղաքակային մշակույթ, դա ժամանակակից քաղաքի բաղկացուցիչներից մեկն է դառել: Դա մեր պատկերացրած «փող հավաքելը չի», դա հատուկ պլանավորված քաղաքականություն է:
Տեղյակ եք, որ Երևանում այդ «սուրբ գործը» իրականացնում են ավտոների ու ագռավների ձայները, որը երևի էլի քաղաքային մշակույթի, բայց դե մի ձև էն չի ելի ՃՃՃ


Հաշվի առնելով վերոգրյալը' ցանկանում եմ հանդես գալ առաջարկով: Խնդրում եմ Ձեզ, համագործակցելով իրար հետ ապահովեք, որ Կոնսերվատորիայի զաչոտներն ու քննությունները անցկացվեն բաց ու քաղաքի տարբեր մասերում (իհարկե քաղաքապետարանի կողմից հաստատված տարածքներում) և պատկերացրեք' ինչ հաճելի կլինի. մի տեղ ջութակ կհնչի, մի տեղ ֆլեյտա, մի տեղ դաշնամուր... դասախոսներն էլ թող ուրախացած անցորդների հետ կանգնեն, լսեն, ծափահարեն ու գնահատական դնեն: Ինչ խնդիր կա՞:


Ես ավելի քան վստահ եմ, որ այդ խնդրանքս իրականացնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնի իրենից, բայց հաստատ մի լավ բան կավելացնի Երևանի համար:

 

 


Անկախ Հայաստան