Օրերս հյուրընկալվել էի Երևանի Երկաթուղայինների փողոցում բնակվող ընկերոջս, ու բակում նստած տարօրինակ գարշահոտ զգացի: Ընկերս խնդրեց հետևել իրեն, ու ցույց տվեց փողոցի վերջում հոսող Զանգու գետը, որը լցված էր աղբով: Տեղեկացա, որ քանի որ աղբահանության հարցը փողոցում կարգավորված չէ, բնակիչները ստիպված աղբը գցում են գետը:

 

Խոսելով բնակիչների հետ տեղեկացա, որ տարիներ առաջ բնակիչները դիմել են աղբամաններ տեղադրելու խնդրանքով, սակայն հարցը այդպես էլ լուծում չի ստացել:
Պարոն Մարգարյան, որպես մտահոգ երևանցի, կարծում եմ սա ուղղակի անուշադրության ու բացթողման խնդիր է, և Ձեր լիազորությունների շրջանակում կարող եք շատ կարճ ժամանակում խնդիրը լուծել:
Մասնավորապես կարելի է առանձնացված տարածքներ հատկացնել ու աղբամաններ տեղադրել, որոնք առնվազն 2-օրը մեկ շրջիկ մեքենաները կբեռնաթափեն:
Սիրով ՀՀ քաղաքացի,
«Հայազն» կուսակցության վարչության անդամ,

 

 


Արմեն Մկրտչյան