Հարգելի’ քաղաքապետ


Երրորդ գյուղի գերեզմանոցում առկա է Սարդարապատի ճակատամարտում զոհված հայորդիների եղբայրական գերեզմանոց: Անցյալ տարի Արժեհամակարգային Վերելք միությունը այցելեց եղբայրական գերեզմանոց և հարգանքի տուրք մատուցեց հերոս հայորդիներին: Վերելք միությունը մտադիր է Սարդարապատի ճակատամարտի 100 ամյակի պատվին համազգային հանգանակություն կազմակերպել և քաղաքապետարանի համաձայնությամբ հուշակոթող տեղադրել եղբայրական գերեզմանին:


Սակայն օրերս այցելելով մեր հերոսների շիրիմին, հայտնաբերեցինք, որ ցուցանակը բացակայում է:


Արժեհամակարգային Վերելք միությունը դիմում է Ձեզ, խնդրելով պարզաբանել ցուցանակի անհետացման պատճառները և վերականգնել ցուցանակը:

Հարգանքով' Արծրուն Պեպանյան
Արժեհամակարգային Վերելք միության արտաքին կապերի պատասխանատու

 

Фото Պեպանյան Արծրուն.

Фото Պեպանյան Արծրուն.