Մենք՝ Հայերս, զինվոր սիրող ազգ ենք: Հայոց Բանակը մեզ համար դարձել է Սուրբ վայր: Չեմ չափազանցնում...Ինչպես ցանկացած սրբավայրը ավերող ու պղծող մարդիկ կան, այնպես էլ մեր բանակի դեպքում է, բայց ես դրանց չեմ ուզում անդրադառնալ: Երբ նոր-նոր ձևավորվում էր Հայոց բանակը, ոչ բոլորն էին հավատացած, որ այն կլինի կանոնավոր, մարտունակ և դասալքության ցուցանիշով ամենավերջին տեղեր զբաղեցնողը աշխարհում: Չեմ սիրում համեմատականներ անցկացնել , բայց հիմա պետք է անեմ այդ համեմատությունը: Տարածաշրջանում մենք ունենք թվաքանակով ամենաքիչ զինվորներ ունեցող բանակը, բայց մենք ունենք մի բան, որը չկա տարծաշրջանի և ոչ մի երկրի բանակում: Դա ոգին է, Հայ Զինվորի Ոգին...Հեքիաթ չեմ պատմում, պետք է անմիջապես շփվես , որ զգաս թե մեր Բանակի Զինվորը ինչ հզո՜ր, էներգետիկայով հարուստ ոգի ունի:
Թուրքական բանակը զինված է լավագույն զինտեխնիկայով, զինհանդերձանքով ու զինինժիներական տեխնիկայով, բայց չունի այդ հզոր ոգին: Այդ ամենը ունենալով, պաշարում են քաղաքներն ու նստում, վախենում են մոտենալ քաղաքներին, վախենում են քերծվածքներից, սարսափում են երբ զինված մարդ են տեսնում: Նույնն էլ մնացած երկրների բանակների մասով կարող եմ վստահ ասել... Հայի Ոգին արժե ատոմային ու միջուկային զենք... 18-20 տարեկան ժամկետային Հայ զինվորին երբ մեր Ֆիդայի տղերքն ասել էին, թե մենք կգնաք առաջին գիծ , մենակ թե դուք նեղություն չքաշեք, այդ ժամանակ զինվորը պատասխանել էր՝ դուք մեր թիկունքին կանգենք , մենք Բաքու էլ կհասնենք, մենակ հրաման տվեք: Չէ, մեզ Բաքու պետք չի, մեզ մեր Հայրենիքն է պետք , իսկ այդ Հայրենիքն այսօր պահում, պաշտպանում է Հայոց բանակի Հայոց Զինվորը...Շնորհակալ եմ Հայաստանում ապրող բոլոր այն ազգերին, ովքեր զինվոր են տալիս մեր Հայրենիքի Բանակին՝ Եզդիներին, Ասորիներին, Քրդերին, Ռուսներին, Ուկրաինացիներին, Հույներին, ում չնշեցի ՝ կներեք:
Կիլիկիա Հայաստան