Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված ցուցանիշները խոսում են ՀՀ-ում տրիկոտաժեղենի արտադրության զարգացման դրական միտման մասին:
Նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 0.8%-ով: Եթե 2014թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 39.3 տոննա գորգեր և գորգեղեն, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 39.6 տոննա:

 


Նույն ժամանակահատվածում աճել է նաև տրիկոտաժեղենի արտադրությունը: Եթե 2014թ-ի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 1 891.5 հազար հատ տրիկոտաժեղեն, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրությունը հասել է 3 323.0 հազար հատի: Այլ կերպ ասած, աճը կազմել է 75.7%:
Աճ է գրանցվել նաև գուլպեղենի արտադրությունում: Եթե 2015թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 6 785.9 հազար զույգ գուլպեղեն, ապա 2014թ-ին՝ 4 358.6 հազար զույգ: Աճը կազմել է 55.7 տոկոս:

 

Կարեն Մկոյան