Կամիտասն այն քիչ ու հազվադեպ պատահող հոգևորականներից էր, ով կարողացել էր ճիշտ ըմբռնել քրիստոնեական կրոնը: Այդ էր պատճառը, որ Կոմիտասի հոգին լիքն էր հայկական ոգեղենությամբ:
Նա ճշմարտության և ազնվության մարմնացում էր, նրա համար ճշմարտությունը կյանք էր, սուտը՝ անարգ մահ:
Կոմիտասի ճշմարտացիության ու ճշմարիտն ամեն ինչից վեր դասելու ամենափայլուն դրսևորումը հետևյալն է.՝

 


1899 թ մայիս-հունիս ամիսներին, Գերմանիայում, Օսկար Ֆլայչերի Բեռլինի միջազգային երաժշտական ընկերությունում Կոմիտասը հանդես եկավ հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին դասախոսությամբ: ի տարբերություն որոշ եկեղեցականների, Կոմիտասն այդ դասախոսությունների ընթացքում ներկայացրեց և հիմնավորեց, որ հայկական ժողովրդական երաժշտությունն ունի նախաքրիստոնեական՝ հեթանոս արմատներ: Կոմիտասն ամենուր ձայնում էր միայն ճշմարտության մասին, որևհետև նա ճշմարտապես հասկացել ու յուրացրել էր իր դավանած կրոնի՝քրիստոնեության իմաստը:
Հ.Գ. Կոմիտասը Օսկար Ֆլայչերի միջազգային երաժշտական ընկերության միակ ոչ եվրոպացի անդամն էր:

 

 

 

Գևորգ Գյուլումյան