Ներկայացնենք ևս մի դրվագ Կոմիտասյան մասունքներից. 1914 թվականի հունիսին Կոմիտասը Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտագիտական ընկերության 5-րդ համաժողովին՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, անվանի երաժշտական քննադատ Լուի Լալուայի նախագահությամբ (նկարում՝ ձախից):
Համաժողովի ընթացքում նա կարդում է երկու նախատեսված զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» և «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մասնակիցների շրջանում։ Այնուհետև Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված երրորդ զեկուցումը՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով, որը նույնպես լայն արձագանք է ունենում։