05:23
«Ճշմարտության բացահայտումը գրեթե անհնար է». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զինվորների քրեական գործերն այնպես են քննվել, որ երկնքից աստղեր իջեցնելու դեպքում անգամ ճշմարտության բացահայտումը գրեթե անհնար է։ Թերևս լուծումը պատասխանատուների ինքնախոստովանական ցուցմունքներ են լինելու այն մասին, թե ինչպես են կոծկել-կեղծել ճշմարտությունը։ Վերացվել կամ ոչնչացվել են ոչ միայն իրեղեն ապացույցները (նյութեր, փաստաթղթեր, նմուշներ), այլ անհայտացել (կամ մահացել) են նաև վկաներն ու փորձագետները։ Արթուր Ղազարյանի գործի յուրաքանչյուր էջի տակ քողարկված է սուտն ու կեղծիքը, անպատժելիությունն ու արհամարհանքը, փնթիությունն ու անտարբերությունը։ Ավելի քան 8 ամիս է Իրինա Ղազարյանի հետ փորձում ենք մաքրել 8 տարվա կեղտը առայժմ՝ ապարդյուն։ Կասկած չկա՝ վաղ թե ուշ կեղտը մաքրելու ենք ամբողջությամբ»։

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս