Տարածաշրջանում աղմուկ բարձրացրած Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի կառուցումը նոր դերակատարում է խոստանում ՀՀ-ի համար: Իրանական գազային ընկերության ղեկավարն արդեն իսկ հայտարարել է, որ Թեհրան-Թբիլիսի բանակցությունները Ադրբեջանին շրջանցող, ՀՀ-ի տարածքով անցնող գազատար կառուցելու վերաբերյալ ավարտվել են: Վերջինս նշել է, որ վերոնշյալ գազամուղի ծավալները կազմելու են 300-500մլն խորանարդ ֆուտ:

 


Վերը նշվածը, բնականաբար, խժդժուկ է առաջացրել Ադրբեջանում, քանի որ այսպես ՀՀ-ն տարածաշրջանում նոր դերակատարում է ստանում:
Ճիշտ է, Վրաստանը կարող էր առաջ գնալ սահակաշվիլյան մոդելով, այն է Իրանին հարևան Ադրբեջանական շրջանները օգտվեին Իրանական գազից, իսկ այդ տարածքների համար նախատեսված կապույտ վառելիքն էլ փոխանցվեր Վրաստանին, սակայն այդպես չեղավ:

 


Ըստ տարածված տեղեկությունների' այս որոշման արմատները ավելի խորն են: Երևանում կայացած ՀՀ-ի ու Վրաստանի էներգետիկայի նախարարների և ռուսական ПАО «Россети» կազմակերպության ղեկավարի միջև կայացած հանդիպման ժամանակ խոսվել է այն մասին, որ Մոսկվան քննարկում է ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան էներգետիկ միջանցքի կառուցումը, որը միտված է ամրապնդելու համագործակցող երկրների էներգետիկ անվտանգությունը:

 

Տիգրան Հարությունյան