Մինչ Հիսուս իր շուրջն էր դիտում, տեսավ մեծահարուստ մարդկանց, որոնք տաճարի գանձանակի մեջ իրենց նվերներն էին գցում: Տեսավ նաև մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումա գցեց գանձանակի մեջ: Հիսուս ասաց իր աշակերտներին.
-Հաստա՛տ իմացեք, որ այդ աղքատ այրին բոլորից ավելի գցեց գանձանակի մեջ: Մյուսներն ամենքն էլ իրենց ավելորդ գումարներից նվիրեցին Աստծուն, մինչ նա, չնայած իր աղքատությանը, իր ամբողջ ապրուստը գցեց:
(Ղուկասի ավետարան 21:1-4)
Ռուբեն վարդապետ Զարգարյան