ՄԵՌԱԾ ՀՈԳԻՆԵՐԸ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՆ ԳՐԵԼ
ՀՀ-ում գրանցված մեռած հոգիները մի քանի հարյուր հազար ստորագրությամբ բողոքի նամակ են հղել Ամենայն Հայոց թվանկարիչ Տիգրան Մուկուչյանին (անունն առանց «գ» են գրել - Վ.Օ.), որը սկսվում է այս տողերով.
«Բարև, թվանկարիչ։ Այ աճպարար, մենք՝ քրեաօլիգարխիկ համակարգի զոհերս, ինչպե՞ս կարող էինք մեր ձայնը տալ մեր կործանման պատճառ համակարգին»։ Նամակագիրների դժոխքաբնակ մասն իր կողմից հավելել է. «Միևնույն է, վաղ թե ուշ մեզ մոտ ես ընկնելու։ Ճաշդ եփելու ենք»։
Նամակում մի քանի քաղցր խոսք էլ բաժին է հասել Սահմանադրական դահճարանի ղեկավար Հարությունյան Գագոյին։ Նամակագիրները նրան ակնարկում են ինչ-որ «30 արծաթի» և «հոգին ծախելու» մասին։
Նամակի պատճենն ուղարկել են ՄԻՊ-ին՝ մեռած հոգիների իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև Հաագայի միջազգային դատարան՝ հանցագործներին արդար դատելու և հասարակությունից մեկուսացնելու խնդրանքով։