1 Ամեն ինչ շատ ինքնաբուխ էր, ու հիմնական կոնտեքստն եղել է իրոնիան ու սարկազմը, անձամբ ես մի քանի բան եմ գրել, որոնք հենց իրոնիայի ու սարկազմի ժանրից են եղել, ու Մուկուչյանին «վիրավորել-ոչնչացնելու» նպատակ չեն ունեցել. Կարող է եղել են մարդիկ ովքեր «չափն» անցել են ու քաք են կերել, եթե ընտանիքին վիրավորել են, բայց ինքնաբուխ ֆլեշմոբի հիմնական կոնտեքստը լրիվ այլ է եղել
2 ՀԱԿ-ը կամ որևէ այլ կազմակերպված խումբ էս ամեն ինչի հետ կապ չունի, ֆեյսբուքը տարբեր մարդկանց համախումբ է, ու երբեմն, ինքնաբուխ ստացվում են որոշակի հանրային դրսևորումներ: Կարծում եմ բնական է հետընտրական էս իրավիճակում, երբ ընտրական պրոցեսի հանդեպ էսքան անվստահություն կա Մուկուչյանի հանդեպ նման հանրային արձագանքը
3 Ազատություն ռադիոկայանի անաչառությանը ամեն դեպքում չարժեր կպնել, չգիտեմ միգուցե Ազատությունում էլ կան մութ կողմեր, միգուցե, բայց կոնկրետ էս դեպքում, Ազատության ֆորմատի հետ էս հանրային արձագանքն անհամատեղելի էր, անձամբ ոչ մի խնդիր չեմ տեսնում, ձեռք չի տալիս ֆորմատը կողմերին, ուրեմն հաղորդումը չի լինում
4 Մուկուչյանի հրաժարումը մասնակցել ասուլիսին ցույց տվեց, որ հանրային արձագանքը տեղ հասավ, միգուցե այդ արձագանքը ձևակերպված չէր քաղաքական կոռեկտության լեզվով, բայց էլի եմ ասում ՝ եղածն ինքնաբուխ հանրային արձագանք էր համեմված ֆեյսբուքյան սարկազմով, ու ոչ թե քաղաքական շարժում կամ ինչ որ մութ ու դավադիր նպատակներ հետապնդող գործողություն: Սա ամենալավ ազդակն ու նախազգուշացումն էր Մուկուչյանի համար, որ կարող էր լինել, իր ստանձնած պաշտոնի ու կառույցի աշխատանքի վերանայման իմաստով:
5 Հետո մեկ մեկ արժի քաղաքական ցինիզմին ցինիզմով պատասխանել: Մուկուչյանն էլ իվերջո հանրային գործիչ է, ու պետք է որ իմանա, որ հանրային պատասխանատվություն կրողները երբեմն պետք է հանրության կողմից «բշտվեն»