ՙՔաղաքացիական ակտիվիստի այն մեղադրանքին, թե դուք «հանցագործ» եք, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսպիսի գրական-գեղարվեստական ու առածային տեքստով է արձագանքել. «Ամեն մեկը սեփական ընկալողականությամբ է ընկալում երեւույթները, եթե վարդը ցույց ես տալիս կնոջը, նա դրանից ուրախանում է, եթե ցույց ես տալիս որեւէ կենդանու, կարող է ուտի, դուրը չգա, թքի, դա չի նշանակում, որ դրանից վարդը վարդ չէ»:
Մեծն թվանկարիչ-կոմբինատորը մոռանում է մեկ այլ ժողովրդկան խոսք. «Շաքար ասելով՝ բերանդ չի քաղցրանա»: Ինչքան էլ նկարեք, ասեք, պնդեք, գոռաք, թե «շաքար» ընտրություններ եք անցկացրել, դրանից ժողովրդի բերանում ընտրությունների լեղի համը չի փոխվի ու քաղցրանա, պարոն Մուկուչյան…