Տոն Սուրբ Աստվածածնի հղության Աննայից
Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով շտապ գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը: Այնտեղ Զաքարիայի տուն մտնելով՝ Եղիսաբեթին ողջույն տվեց: Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան շարժվեց իր որովայնում, և Եղիսաբեթը, Սուրբ Հոգուց ներշնչված, բարձրաձայն ասաց.
-Օրհնյա~լ ես դու կանանց մեջ, և օրհնյա~լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում: Ինչպիսի~ երջանկություն, որ իմ Տիրոջ մայրն այցելում է ինձ, որովհետև երբ քո ողջույնը լսեցի, երեխաս ուրախությամբ շարժվեց իմ որովայնում: Երանի~ քեզ , որ հավատացիր, որովհետև Աստծու կողմից քեզ ասվածները պիտի կատարվեն:
(Ղուկասի ավետարան 1:39-45)
Բոլորդ էլ Աստծու որդիներ եղաք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ:
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 3:26-27)
Ռուբեն վարդապետ Զարգարյան