Ստացվում է այնպես, որ իբր առանձին վերցրած մենք բոլորս բարի մարդիկ ենք կամ կարող ենք լինել բարի, և միայն այն ժամանակ, երբ միասին ենք, մենք չար ենք կամ ծայրահեղ դեպքում չենք կարող լինել բարի: Իսկ սա իր հերթին ի՞նչ է նշանակում: Նշանակում է այն, որ ամեն անգամ, երբ մենք չարանում ենք ու բարկությունը թափում ենք մեր մտերիմների վրա, ինչից հետո ամեն բան գրողի ծոցն է գնում, մեր ներսում խոսում է անմաքուր խիղճը, որն անդադար տանջում է մեզ:

 

Անմաքուր այն բանից, որ մենք ամեն օր, ամեն ժամ ինչ-որ բան ենք կորցնում մեր ներսում: Իսկ ինչի՞ են ընդունակ անմաքուր խղճով բազում մարդիկ: Ի՞նչ սպասել նրանցից, եթե նրանք իրար չեն կարեկցում: Չէ՞ որ եթե մենք դեռ ինչ-որ բան կարողանում ենք՝ հավատալն է, որ մեզնից յուրաքանչյուրն ինքնին կցանկանար լինել բարի:

 

ՖԵՐԵՆՑ ՇԱՆՏԱ
«Հինգերորդ կնիքը» գրքից

 

Հովիկ Չարխչյան