Մենակ մի բան չհասկացա: Երեկ հայկական դիրքերի վրա կատարվեց ադրբեջանական բանակի հերթական դիվերսիոն գործողությունը, մեր զինվորները իդեալական կանխել են թշնամուն, վերջինս ունեցել է զոհ ու վիրավորներ, հայկական կողմից չկա ոչ զոհ , ոչ վիրավոր:

 

Հիմա հարց՝ ու՞ր են այն բոլոր բանակի մասին մտածող մարդիկ, ովքեր ամեն անգամ առիթը բաց չեն թողնում աղմկելու, թե մեր երեխեքին սպանում են, բանակը թույլ է և այլն: Ինչի՞ չեն անդրադառնում իդեալական կատարած պաշտպանությանը, ինչի՞ շնորհակալություն չեն հայտնում սպաներին ճիշտ մարտ վարելու ու զոհեր չտալու համար:

 

Վերջապես ինչու՞ մի կես բերան չեն հիշում մեր հետախույզներին, որ կարողացել են պարզել հարձակման օրը ու ժամը, այդպիսով լիքը կյանքեր են փրկել: Անպատասխան հարցեր:

 

Աշոտ Ասատրյան