Ստացվում է այնպես, որ իբր առանձին-առանձին մենք բոլորս էլ բարի մարդիկ ենք կամ կարող ենք լինել բարի, և միայն այն ժամանակ, երբ միասին ենք' չար ենք կամ ծայրահեղ դեպքում բարի լինել չենք կարող: Իսկ սա իր հերթին ի՞նչ է նշանակում: Այն, որ ամեն անգամ, երբ մենք չարացած ենք կամ բարկությունը թափում ենք մեր մերձավորների գլխին, ինչից հետո ամեն բան գրողի ծոցն է կորչում, մեր ներսում խոսում է անմաքուր խիղճը' անընդհատ կրծելով մեզ:

 

 

Անմաքուր այն բանից, որ մենք ամեն օր ու ամեն ժամ կորցնում ենք ինչ-որ բան մեր ներսում: Իսկ ինչի՞ են ընդունակ անմաքուր խղճով բազմաթիվ մարդիկ: Ի՞նչ ակնկալել նրանցից, եթե նրանք չեն կարեկցում միմյանց: Չէ՞ որ եթե մենք գոնե ինչ-որ բան կարող ենք, դա իրար հավատալն է, որ մեզնից յուրաքանչյուրն ինքն իր համար կուզեր բարի լինել:

ՖԵՐԵՆՑ ՇԱՆՏԱ

 

 

Հովիկ Չարխչյան