Ռուս-թուրքական հակամարտությունը տեղափոխվել է ներողություն խնդրելու կամ չխնդրելու մակարդակ: Իհարկե սա չի նշանակում, որ խնդիրը լուծվեց, բայց էսկալացիայի հավանականությունը էն սկզբից էլ շատ քիչ էր:
Սիրիայում պայքարը երևի ավելի շատ արդեն նման է 1944 թվականի երկրորդ ճակատի բացումից հետո ստեղծված իրավիճակին, որից հետո կողմերը փորձում էին տեսնել, թե ով ավելի արագ կհասնի Բեռլին: Հիմա նույնը Սիրիայում է՝ ամեն մի խաղացող փորձում է հնարավորինս շատ վերահսկողության տարածք ունենա, որպեսզի վերջնական բանակցություններում ու Մերձավոր Արևելքի ազդեցության ոլորտների բաժանման հարցում կարողանան հնարավորինս շահեկան դուրս գան:
Նման իրավիճակում Ռուսաստանին ընդհանրապես պետք չի ամբողջությամբ մենակ մնալ, ու փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրա համար մենք էլ Ռուսաստանի կողմից ցանկացած օրենսդրական նախաձեռնությանը լուրջ վերաբերվելու հիմքեր չունենք:
Ռուսներն ու թուրքերը մի 12 պատերազմ են ունեցել իրար հետ ու լավ գիտեն, թե ինչերի շուրջ կարող են համաձայնության գալ:
Արմեն Գրիգորյան