Նաիրի Հոխիկյանը գրել է․
Երբ խոսվում է Ադրբեջանի տարածքում՝ Աղդամում ռուս-թուրքական դիտորդական կետ տեղակայելու մասին, պետք է նկատի ունենալ, որ խոսքը ամենևին էլ Արցախի Ակնա (Աղդամ) ավերակ բնակավայրի մասին չէ։
Ռուս-թուրքական դիտորդական կետը տեղակայվել է Ադրբեջանի Աղջաբեդինի շրջանի Քիյամեդինլի գյուղում, որը Արցախի Ակնա բնակավայրից հեռու է առնվազն 16 կմ, Ասկերանից՝ 23 կմ, իսկ Ստեփանակերտից՝ 33 կմ։
Իհարկե, Արցախին այդքան մոտ թուրքական 50 հոգանոց զորքի տեղակայումն արդեն իսկ խնդիր է և անցանկալի, առավել ևս՝ նրանց կողմից հետախուզական դրոնների կիրառումը, բայց քանի որ գործ ունենք այսպիսի իրողությունների հետ, պետք է հստակ իմանալ՝ թուրքական զորք Արցախի Հանրապետության (այդ թվում՝ թշնամու կողմից գրավված) տարածք չի մտել և չի նախատեսվում նրանց մուտքը։
Հետագա գործընթացները կախված են բացառապես մեզնից և մեր քայլերի խելամտությունից։