Օրերս ամփոփվել են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ 2015» ծրագրի արդյունքները: Հանդիպման ժամանակ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ հաջորդ ավտոարշավը կանցկացվի 2016թ-ի մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՆ-ում և Կանադայում:
Վերջինս պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակ վերը նշված երկրներում կան մի քանի խոշոր միջոցառումներ:
Այս տարվա ավտոարշավի ամփոփման ընթացքում նշվել է, որ պատվիրակությունն ավելի քան 300 նախնական կապեր և պայմանավորվածություններ է ձեռք բերել եվրոպացի գործընկերների հետ:
Հարկ է նշել նաև, որ հայկական պատվիրակությունը եվրոպական երկրներում ներկայացրել է ոչ միայն մասնակից ընկերությունների տեխնոլոգիական լուծումները, այլև Հայաստանի' որպես բարձր տեխնոլոգիական երկրի հնարավորությունները, որն ունի նաև բարենպաստ ներդրումային միջավայր և կարող է լավ հարթակ լինել դեպի տարածաշրջանային շուկաներ:
Մարինա Ներսեսյան