Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008-ից պետայկան աջակցությամբ գործող բնակապագովման ծրագիրը շարունակվում է: Գործադիր մարմինը ընդհանուր առմամբ այս ծրագրին հատկացրել է 105 մլն. դրամ:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքները՝ բնակարանների գնման վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն կստանան:
Բացի դրանից Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված համապատասխանաբար 11 և 2 ընտանիքները նույնպես ստանալու են դրամական աջակցություն:
Ընդանուր առմամբ ծրագրի շահառու է ճանաչվել 5363 ընտանիք, որոնցից 4383-ի բնակարային խնդիրները արդեն իսկ լուծում են ստացել: Մնացած 965-ը իրենց լուծումը կստանան մոտ ապագայում:
Նախատեսվում է նաև Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 13 ընտանիքներին ՝ բնակարանային պայմանները բարելավելու համար յուրաքանչյուրին տրամադրել երեք միլիոն դրամ:
Կարեն Մկոյան